Tiamat

View previous topic View next topic Go down

Tiamat

Post by Itachi on 22.04.12 11:22

Tiamat - շվեդական խումբ, որը կազմավորվել է Ստոկհոլմում 1988 թվականին: Խմբի պատմությունը սկիզբ է առնում մի փոքրիկ գյուղից, որը գտնվում էր Ստոկհոլմից ոչ հեռու, ընդամենը մեկ ժամյա ճանապարհ (ընդ որում միակ ավտոբուսը, որը գնում էր այնտեղ, հպարտ կրում էր «666» համարը): Հենց այնտեղ Յոհան Էդլունգը հավաքեց իր առաջին խումբը, որը նվագում էր բլեք/դեթ մետալ: TIAMAT-ը սկսել է ստեղծագործել հենց այդ ոճի մեջ, չնայած նրան, որ այդ ժամանակվա TIAMAT-ին ոչ ոք բանի տեղ էլ չեր դնում: Թիամաթ խումբը կոչվել է շումերական աստվածուհու պատվին:
TIAMAT-ին եկավ իրենց փառքը Wildhoney (1994) ալբոմը թողարկելուց հետո, որում լրիվ բացակայում է դեթ/բլեք-ը, գռուլինգներն էլ լսվում են միայն մեկ-երկու երգի մեջ, այն էլ շատ քիչ: Եվ քնննադատները, և երկրպագուները համարում են այս ալբոմը <<պատմական>>, լեգենդար, և գլուխգործոց: Ես Wildhoney-ի ոճը կանվանեի՝ Progressive Atmospheric Gothic Metal Ժպիտ Բայց, որ ճիշտն ասեմ ինձ այդքան էլ դուր չի գալիս այդ ալբոմը, բացառությամբ Gaia երգի, որը ես գտնում եմ, որ իրոք շեդեվր է: Հաշորդող A Deeper Kind of Slumber (1997) ալբոմը գրվել է համարյա թե նույն ոճի մեջ, բայց հաջորդող ալբոմներում Էդլունգը սկսեց ավելի թեթև և ավելի մելոդիկ ստեղծագործել: Լույս տեսավ Skeleton Skeletron (1999) ալբոմը, որից կարելի է առանձնացնել Brighter than the Sun, Dust is Our Fare, Church of Tiamat երգերը: Ի միջի այլոց վերջինս նաև Թիամաթի պաշտոնական կայքի անունն է: Այս ալբոմում արդեն կարելի է լսել Industrial-ի նշույլներ, եվ ահագին ոչ մետալ, այլ ռոք երգեր: Դրանից հետո լույս տեսավ Judas Christ (2002) ալբոմը, որը իմ կարծիքով շատ հաջողված ու կարգին ալբոմ է, սակայն թե կրիտիկները, թե երկրպագուները լավ չեն վերաբերում այս ալբոմին, ինձ թվում է պատճառը նրանում է, որ այստեղ Էդլունգը ընդհանրապես հեռացավ ծանր մետալից, ես այս ալբոմի ժանրը կանվանեի՝ Experimental Gothic Rock, և կնշեի So Much for Suicide, Heaven of High և Spine երգերը: Հուդա Քրիստոսին հաջորդում է Prey (2003) ալբոմը, որը համեմատաբար ավելի ծանր է, քան իր նախորդը, և ավելի գրավիչ ու հիշվող է: Ինձ թվում է սա այն է ինպես պետք է հնչի Gothic Rock/Metal-ը: Ես սկսեցի լսել Թիամաթ հենց այս ալբոմից: Այս ալբոմը պետք է շատ լսել, իրոք մեջը այնպիսի երգեր կան, որ չես կարողանում քեզ զպես, որպեսի չերգես: Այս ալբոմից ես չէի առանձնացնի ոչ մի երգ, քանզի սկզբից մինչև վերջ գժական երգեր են, չնայած ծանոթության համար ինչու չե՝ Nihil. Cain, Wings of Heaven, Clovenhoof այլն: Ասեմ, որ Նիհիլ երգը իմ ամենասիրածն է, բայց շատ փախած երգ ա ու համարյա թե ոչ ոք չի էլ լսել, բայց ես այդ երգով սկեսի Թիամաթով հետաքրքրվել: Եվ վերջապես հինգ տարի ընդմիջմամբ դուրս եկավ այս պահին իրենց վերջին Amanethes (2008) ալբոմը, որը բուռն <<ծափահարություններով>>> դիմավորվեց երկրպագուների և քննադատների կողմից, քանզի այստեղ Թիամաթը վերադարձել է իր արմատներին, և ալբոմը իսկապես հիմանալի է ստացվել, մի շեդեվր: Զգացվում է Թիամաթի հին հաստ ու էքսպերիմենտալ ոճը, սքրիմերն շատացել են, տեխնիկան է լավացել ու մտքի թռիչքը: Այս ալբոմը արդեն իմ կարծիքով Progressive Gothic Metal է, որը ինձ շատ է դուր գալիս: Կառանձնացնեի՝ The Temple of the Crescent Moon, Equinox of the Gods, Misantropolis, Meliae, Via Dolorosa երգերը, էս հինգն էլ մի տեսակ իրարից տարբերվում են ու հեց դա է էքսպերիմենտալ երաժշտությունը:
Մի խոսքով եզրակացնեմ, որ խմբի հնչման մեջ ինձ թվում ա, որ մեծ դեր է խաղում Pink Floyd խումբը, ատմոսֆերան և շվեդական մթությունը:
Խորհուրդ եմ տալիս խմբի հետ ծանոթանալ Prey, ալբոմով, եթե ռամմշթայնոտ երգեր եք սիրում, իսկ եթե progressive metal եք նախնտրում փորձեք Wildhoney ալբոմից: Amanethes-ն էլ նրա համար, որ զգաք ինչպես են նրանք հնչել առաջ: Եթե դեթ/բլեք առանձնապես չեք սիրում Sumerian CIty, The Astral Sleep և Clouds-ը, այսինքն առաջին երեք ալբոմը մի էլ քաշեք, լսեք, որովհետև առանձնապես ոչնչով չի տարբելվում բազմաթիվ դեթ/բլեք խմբերից:
avatar
Itachi
Կայացած անդամ
Կայացած անդամ

Գրառումներ : 33
Սեռ : Male Տարիք : 23
Բնակավայր : Երևան
Գրանցման ամսաթիվ : 2009-07-20

http://norogoras.blogspot.com

Back to top Go down

View previous topic View next topic Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum