Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

View previous topic View next topic Go down

Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 18.01.09 14:56

Բարև բոլորին,
Եթե կան Ժառի արվեստով հետաքրքվողներ, առաջարկում եմ քննարկենք ցանկացած բան ինչ վերաբերվում է Ժան Միշել Ժառին՝ ալբոմները, համերգները, ալբոմների նկարները, գործիքները....
Իր երաժշտությունը լսելուց, ոնց որ միանգամից տիեզերքում հայտնվես....
Մի քանի փաստեր Ժառի համերգներից։ Բերում եմ Ժան Միշել Ժառի այն համերգների ցուցակը, որոնց ժամանակ ներկաների թիվը գերազանցել է միլիոնը։
1979 Paris la Concorde 1.000.000 ներկաներ
1986 Rendez-Vous Houston 1.300.000 ներկաներ
1990 Paris la Defense 2.500.000
1995 Concert for Tolerance 1.250.000
1997 Oxygene in Moscow 3.500.000

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Headcrusher on 18.01.09 22:52

bari galust! Ժպիտ . che JMJ chem lsel
avatar
Headcrusher
Հիմնական անդամ
Հիմնական անդամ

Գրառումներ : 852
Սեռ : Male Տարիք : 25
Բնակավայր : Պրագա, Չեխիա
Գրանցման ամսաթիվ : 2008-10-15

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Der Meister on 19.01.09 11:17

Ես էլ ծանոթ չեմ Ժան Միշել Ժառին, բայց եթե առիթ լինի, կլսեմ։ Ժպիտ

___________________________
Իսկ շնաձուկը, նա ունի արցունք,
Եւ դրանք հոսում են դեմքով,
Բայց շնաձուկն ապրում է ջրում,
Ուստի դրանք չեն երեւում:
avatar
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 19.01.09 19:05

Շատ շնորհակալություն ձեր պատասխանների համար։ Քանի որ ձեզ ծանոթ չէր կարող էիք պարզապես նայել ու ոչ մի բան էլ չգրել.... Մերսի՛՛՛Ժպիտ
Ժառը շատ հետաքրքիր ու յուրահատուկ ոճ ունի, որ ուրիշ ոչ մեկի հետ չեք շփոթի։ Իր երաժշտություններից հաստատ լսել եք, պարզապես երևի չգիտեք, որ իր գործերն են։ Ժառը նվագում է սինթեզներով և էլեկտրոնային այլ գործիքներով, անգամ փողային սինթեզատորով (սինթեզ, որը փչելով ես նվագում)։ Նաև համերգների ժամանակ օգտագործում է լազերային «քնար» (Laser Harp), այ էս մեկը իմ կարծիքով տեսած կլինեք։ Նաև իր համերգները հիմնականում տեղի են ունենում բաց տարածություններում և միշտ օգտագործվում են լուսալազերային տեխնիկա։ Համերգներով հանդես է եկել Եգիպտոսի բուրգերի մոտ (ամբողջ համերգի ընթացքում բուրգերը վերածվել էին հսկայական էկրանների, որոնց վրա երաժշտության ընթացքում տարբեր պատկերներ և վիդեո կադրեր էին ցույց տրվում), Էյֆելյան աշտարակի մոտ, տվել է համերգ Դանիայի դաշտերից մեկում, և այդ համերգը նվիրել է քամուն, քանի որ դա աշխարհում առաջին մեգաշոուներ, որի էլեկտրականությունը ստացվել էլ քամուց։ Իսկ իր վերջին համերգներից մեկը ներկայացրել է Սահարա անապատում, և համերգի վերնագիրն էր՝ Water For Life (Ջուր կյանքի համար)։ Այս համերգը նա տվել էր Միավորված ազգերի կազմակերպության պատվելով։ Մի խոսքով շատ չխորանամ, բայց որ լսեք կտեսնեք որ շատ հետաքրքիր ոճ է։ Ես հիմա աշխատում եմ իր հայկական կայքի վրա, որը հիմա արդեն պատրաստ է, բայց դեռ ավարտված չէ։ Կարող եք այցելել www.jarre.am

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Der Meister on 19.01.09 23:02

Jarre, կայքդ մտա, շատ լավ ես սարքել։ Ինքան հասկացա, հնչող երգը հեն Ժառինն է։ Շատ եմ լսել էդ երաժշտությունը, չգիտեի, որ նրանն է։ Ժպիտ


Last edited by Der Meister on 19.01.09 23:35; edited 1 time in total

___________________________
Իսկ շնաձուկը, նա ունի արցունք,
Եւ դրանք հոսում են դեմքով,
Բայց շնաձուկն ապրում է ջրում,
Ուստի դրանք չեն երեւում:
avatar
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 19.01.09 23:35

Շատ-շատ մերսի Ժպիտ ։Երգը իր երգն է։ Բայց փլեյլիսթում անունը սխալ է գրված։ Դա ամբողջությամբ OXYGENE 7-13 ալբոմն է։ Երաջշտությունը դուրդ եկա՞վ։ Շուտով ավելի շատ վիդեո և աուդիո ֆայլեր կլինեն։

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Der Meister on 19.01.09 23:37

JARRE wrote:Շատ-շատ մերսի Ժպիտ ։Երգը իր երգն է։ Բայց փլեյլիսթում անունը սխալ է գրված։ Դա ամբողջությամբ OXYGENE 7-13 ալբոմն է։ Երաջշտությունը դուրդ եկա՞վ։ Շուտով ավելի շատ վիդեո և աուդիո ֆայլեր կլինեն։

Հա, լավ երաժշտություն է։Ժպիտ
Եթե ժամանակ ունենամ, այլ երգեր էլ կլսեմ։ Ուղղակի հիմա ինտերնետս ահավոր դանդաղ է (Dial-up Տխուր )

___________________________
Իսկ շնաձուկը, նա ունի արցունք,
Եւ դրանք հոսում են դեմքով,
Բայց շնաձուկն ապրում է ջրում,
Ուստի դրանք չեն երեւում:
avatar
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 19.01.09 23:49

Եթե դուրդ գա, ես ունեմ իր բոլոր ալբոմներն ու սինգլները+լիքը DVD-ներ, կարող եմ տալ Ժպիտ

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by levon on 20.01.09 10:21

Ես լսել եմ Jean Michel Jarre: Համ էլ ունեմ Live in Beijing - ի DVD - ն: Շատ լավնա: Լավ:
avatar
levon
Գործուն անդամ
Գործուն անդամ

Գրառումներ : 135
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Yerevan
Գրանցման ամսաթիվ : 2008-10-27

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 25.01.09 12:38

Ժան Միշել Ժառի համերգները շատ գեղեցիկ են։ Շատ մեծ իմաստ է Ժառը դնում այն պատկերների մեջ, որոնք ցուցադրվում են համերգների ժամանակ։ Ժառը հիանալի ձևով է ձևավորում բաց տարածությունները։ Նկարներ կարող եք տեսնել www.jarre.am կայքում, Media բաժնում

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Der Meister on 27.01.09 12:08

Կայքդ շատ գեղեցիկ ես սարքել, միայն թե, ցավոք, իմ համակարգիչնու Ինտերնետը շատ թույլ են, դրա համար, նախ կայքդ շատ դանդաղ է բացվում, հետո էլ, երբ բացվում է, դանդաղ է աշխատում, պրոցեսորիս աշխատանքը դառնում է 100%։ Տխուր
Մոտս վերջին ֆլեշ փլեյերն է, բայց մեկ ա, չի օգնում։ Պիտի կոմպս փոխեմ... Մտածմունք

___________________________
Իսկ շնաձուկը, նա ունի արցունք,
Եւ դրանք հոսում են դեմքով,
Բայց շնաձուկն ապրում է ջրում,
Ուստի դրանք չեն երեւում:
avatar
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 15.02.09 10:46

Ժան Միշել Ժառը 2009թ.-ին ներկայացնելու է համերգ Pink Floyd-ի Դեյվիդ Գիլմորի, Queen-ի Բրայան Մեյի, Պիտեր Գաբրիելի և Ֆիլ Քոլինզի մասնակցությամբ։ Համերգի կազմակերպիչը հայ աստղագետ (ով ապրում և աշխատում է բնականաբար ոչ հայաստանումԺպիտ) Գարիկ Իսրայելյանն է։ Պարոն Իսրայելյանը ուսումնասիրում է նաև աստղերից և տիեզերական այլ մարմինների արձաևած ձայները։ Համերգի ընթացքում հնչելու են ստեղծագործություններ հե՛նց տիեզերական այդ մարմինների արձակած ձայներով։ Համերգը հովանավորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Համերգը տեղի է ունենալու Եվրոպայի ամենամեծ աստղադիտարաններից մեկի մոտ, որը գտնվում է Կանարյան կղզիներում։ Ժառը ասում է, որ սա իր կյանքի ամենակարևոր պրոեկտն է։

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by levon on 15.02.09 11:09

JARRE wrote:Ժան Միշել Ժառը 2009թ.-ին ներկայացնելու է համերգ Pink Floyd-ի Դեյվիդ Գիլմորի, Queen-ի Բրայան Մեյի, Պիտեր Գաբրիելի և Ֆիլ Քոլինզի մասնակցությամբ։ Համերգի կազմակերպիչը հայ աստղագետ (ով ապրում և աշխատում է բնականաբար ոչ հայաստանումԺպիտ) Գարիկ Իսրայելյանն է։ Պարոն Իսրայելյանը ուսումնասիրում է նաև աստղերից և տիեզերական այլ մարմինների արձաևած ձայները։ Համերգի ընթացքում հնչելու են ստեղծագործություններ հե՛նց տիեզերական այդ մարմինների արձակած ձայներով։ Համերգը հովանավորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Համերգը տեղի է ունենալու Եվրոպայի ամենամեծ աստղադիտարաններից մեկի մոտ, որը գտնվում է Կանարյան կղզիներում։ Ժառը ասում է, որ սա իր կյանքի ամենակարևոր պրոեկտն է։

Իսկ հայտնի ա՞ կոննկրետ երբա լինելու էդ համերգը:
avatar
levon
Գործուն անդամ
Գործուն անդամ

Գրառումներ : 135
Սեռ : Male Տարիք : 28
Բնակավայր : Yerevan
Գրանցման ամսաթիվ : 2008-10-27

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 15.02.09 14:17

Դեռ կոնկրետ ամսաթիվ չի հայտարարվել, բայց կարծում եմ, որ կլինի հունիսից հետո, երևի աշնանը, քանի որ մինչև մայիսի վերջ Ժառի բոլոր համերգների ամսաթվերը ադեն պարզ են։ Անպայման կգրեմ ամսաթիվը հենց որ իմանամ

JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by JARRE on 27.06.11 0:06

Ինչ վատն եմ, չէ՞, որ վերջին գրառումիցս երկու տարի հետո եմ մտնում ու էլի պղտորում ձեր օրը Ժան Միշել Ժառով։

Բայց լավ նորություն ունեմ։ Հուլիսի երկուսին euronews ալիքը ուղիղ եթերով ցույց է տալու Ժան Միշել Ժառի բացօթյա վիթխարի շոուն։ Սա առաջին դեպքն է, երբ euronews լրատվական ալիքը նման կերպով համագործակցում է որևէ երաժշտի հետ։

Ներկայացնում եմ մանրամասները։


Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի և Մոնակոյի կառավարության հրավերով Ժան Միշել Ժառը ներկայացնելու է վիթխարի մեգահամերգ նվիրված Ալբերտ II-ի և Շարլին Ուիթսթոքի ամուսնության արարողությանը, որը համարվում է պետական մեծ տոն և նշվում համապատասխան մակարդակով։ Ինեպես և Ժառի բոլոր համերգները այս համերգն ևս ուղեկցվելու է լազերային և վիզուալ ճոխ էֆեկտներով։ Համերգի 200 մետրանոց բեմը կառուցվում է դեռևս անցած շաբաթվանից։

Հայաստանի ժամանակով այս վիթխարի համերգը կարող եք դիտել euronews-ի ուղիղ եթերում հուլիսի 2-ին ժամը 01:00 (ֆրանսիայի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 22:00)

Ինտերնետում համերգը կարող եք դիտել ուղիղ եթերով հետևյալ կայքերում.

http://www.ustream.tv/jeanmicheljarre

http://www.euronews.net/news/streaming-live

Ժան Միշել Ժառի մենեջմենթը և Մոնակոյի կառավարությունը խոստանում են, որ այս համերգը լինելու է վիթխարի թե՛ իր մասշտաբներով և թե՛ որակով։

euronews-ը այս միջոցառումը սկսելու է լուսաբանել հունիսի 29-ից։ Ահա հաղորդումների ծրագիրը։

Չորեքշաբթի, հունիսի 29
Նախատեսված տոնակատարություններ
Հարսանիքի ծրագիր
Վիթխարի բեմի պատրաստման աշխատանքներ
Ժան Միշել Ժառի առաջին սաունդ չեկը No Comment շարքում

Հինգշաբթի, հունիսի 30
Հյուրեր, մենյու, տոնակատարություններ, հարսանեկան հագուստ
Մոնակոյի տնտեսությունը
Մի քանի րոպե հարսանիքից առաջ
Ժան Միշել Ժառի վերջին փորձը և էքսքլյուզիվ հարցազրույց
Ժան Միշել Ժառի վերջին փորձը No Comment շարքում

Ուրբաթ, հուլիսի 1
17h00 CET LIVE : քաղաքացիական ամուսնություն, ուղիղ միացում Թագավորական Սենյակից
17h50 CET LIVE : նորապսակների ողջույնը հավաքված ամբոխին
18h00 CET No Comment Live : ֆուրշեթ Palace Sqare-ում
20h00 CET No Comment Live : ֆուրշեթ Հերկուլես նավահանգստում համերգից անմիջապես առաջ
Ժան Միշել Ժառի էքսքլյուզիվ հարցազրույցը համերգից հաշված րոպեներ առաջ
22h00 CET No Comment Live : Ժան Միշել Ժառի համերգի էքսքլյուզիվ ուղիղ հեռարձակում

Շաբաթ, հուլիսի 2
17h00 CET LIVE : Ամուսնական արարողությունը եկեղեցում
18h30 LIVE : Էքսկուրս Մոնակոյում
21h00 CET No Comment Live : հյուրերի ժամանումը տոնական ճաշկերույթին
22h00 CET No Comment Live : հրավառություն

Կիրակի, հուլիսի 3
Մոնակոյի տոնակատարությունների և Ժան Միշել Ժառի համերգի լավագույն կադրերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բոլոր նշված հաղորդումները և համերգի ուղիղ եթերը կարող են ցանկացած պահի ընդհատվել հրատապ նորությունները հաղորդելու պատճառով։ Հուսանք, որ համերգի ընթացքում աշխարհում ոչ մի հրատապ բան չի պատահի։ Ի՜նչ էգոիստն եմ, չէ՞ Տխուր

ՀԳ՝ Մեր մեջ ասած euronews-ը հավեսով ռասկրուտկայա անում Ժառին։ Այնպիսի տպավորություն է որ իմ սիրելի մաեստրոյի ստեղծագործական ուղղին կրկին տեղափոխվեց հին և բարի 80-ականներ, երբ նա վայելում էր համաշխարհային համբավ և բոլորը խոսում էին նրա համերգներից։ Անչափ հաճելի է, երբ քո սիրելի երաժիշտը և քեզ համար թանկ մարդը ունենում է նման հաջողություններ Ժպիտ



JARRE
Սկսնակ
Սկսնակ

Գրառումներ : 9
Գրանցման ամսաթիվ : 2009-01-18

http://www.jarre.am

Back to top Go down

Re: Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre)

Post by Sponsored content


Sponsored content


Back to top Go down

View previous topic View next topic Back to top

- Similar topics

 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum